11.06.2013|
14:49
Ավետիքը չալկին անելով, շունչը բերանին գոլ անելով, քթքթալով շտապում է գյուղամեջ, որ իր բաժին քարին նստի, քարը գոլացնի, պարապ-սարապ դարձած ընկերների հետ շարունակի հերվա աշնան և երեկվա կիսատ զրույցը, բայց ինքը լավ էլ գլխի է, որ էսօր զրույցի նոր թեմա է բացվելու։ Օրենքով առաջինն ինքն էր գյուղամեջ հասնելու, բայց մտածելու բան կար։